Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը վթարի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

21:16, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը վթարի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 14:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Նիկոլայ Բաբայանը՝ իր վարած ՎԱԶ-21102 մակնիշի ավտոմեքենայով, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան կողնակ, և բախվել քարերին: Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Նորայր Հարությունյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ թիվ N բանակային կորպուսում:

2667 | 0
Facebook