Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեզ հետ ի՞նչ ապագա, ա՛յ սրիկաներ». Կարինե Հարությունյան

20:52, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
«Ձեզ հետ ի՞նչ ապագա, ա՛յ սրիկաներ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղթանակ են շնորհավորում, ժողովրդի համախմբվելուց են խոսում, ինչ-որ բարձր բաներից, ապագայից:
     Ախր ձեզ հետ ի՞նչ ապագա, ա՛յ պատուհասներ:
     ... Հուշերս եմ կարդում, ամաչում եմ, ամաչում եմ 2018-ի իմ էսօրվա ուրախությունից, ամաչում եմ ինքս ինձնից, էս ի՞նչ բերիք ժողովրդի գլխին:
     Էսօր մի քսան տարեկան տղայի հանդիպեցի, հենակով էր, մտածեցի՝ պատերազմի տղաներից է, չսխալվեցի:
     Ճանաչող կար, հարցրեցի՝ պատերազմի՞ց է էսպես վերադարձել, ասաց՝ հա:
     Ասաց՝ իմ տղան էլ էս վիճակում, գնաց Մոսկվա, վիրահատեցին, մի ոտքը լրիվ թափել էր՝ ջլեր, մկաններ բան չէր մնացել, երկրորդ վիրահատությունն են անելու, լավ կլինի, ոտքը կվերականգնվի, շատ երջանիկ ենք:
     Ասաց՝ բա ի՞նչ ասեն էն մարդիկ, որոնց տղերքը անոտք-անձեռք են, ինչ ասեն նրանք, որոնք երեխեքը հետ չեկան...
     Ախր ձեզ հետ ի՞նչ ապագա, ա՛յ սրիկաներ, դուք տեղներովդ անապագա եք, անհայրենիք ու անհասցե:
     Ազգակործան պատուհաս ասվածը մեղմասացություն է ձեր դեպքում»:

3848 | 0
Facebook