ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիքն ու երկիրը վարի տվեցիք, մեր տոները հարամեցիք ու տապալեցիք, մեր տղաների արածը ջուրը լցրեցիք, ապականեցիք ձեր ինչ-որ անձնական վրեժխնդրության համար` մոռանալով, որ պետական շահն ավելին է, քան՝ անձնական վրեժը: Այս ամենի գնահատականը տալու են և՛ ժամանակը, և՛ պատմությունը, դե Աստծո դատաստանից էլ ոչ մեկս չենք խուսափելու: Բայց գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնել՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը: Չասեք կիրակի է, չասեք դե այսպես, դե այնպես, ... օրինակն էլ 1990-ի դեկտեմբերի 1-ի որոշումը: Դե արեք գոնե մի քայլ: Բայց ձեզ այդքան դուխ, պայքարի նվիրում որտեղի՞ց որ:
Հայրենական, Սարդարապատ, ... լոկ խոսքեր ...:
Հայրենիքը վերականգնելու և տղաների վրեժն առնելու պարտավորության ամրագրումը պիտի լինի Մայիսի 9-ի եռատոնի վերականգնման սկիզբը»: