Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին պաշտոնական տեղեկությունը

19:32, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին պաշտոնական տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 2895 ադրբեջանցի զինվոր, 19-ը անհայտ կորած են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2895 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ տվյալներ, ովքեր զոհվել են, ինչպես նաև կան անհայտ կորած 19 զինծառայողներ։ Իրականացվում է անհայտ կորած զինծառայողների որոնում և նույնականացում», – ասել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Նշենք, սակայն, որ հայկական տվյալներով՝ ադրբեջանական մարդկային կորուստների թիվն անհամեմատ ավելի շատ է, որոշ տվյալներով այն անցնում է 10 հազարը, որը ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը թաքցնում է:

26563 | 0
Facebook