Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայի նոր հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան». ռազմագետ

18:04, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
«Թուրքիայի նոր հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան». ռազմագետ

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի ռազմարդյունաբերության պետական գործակալությունը մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Չոյլույի օդանավակայանում գտնվող Բայրաքթար Աքինջի ուսումնական կենտրոնից իրականացրել է «Աքինջի» հարվածային ԱԹՍ-ի թեստային չորորդ թռիչքը։ «Աքինջի»-ն օդում մնացել է ավելի քան վեց ժամ, համեմատության համար ասեմ, որ 2020- ի մայիսի 8-ի թեստային թռիչքի ժամանակ այն օդում մնացել է ընդամենը 1 ժամ 02 րոպե, հաջորդ թռիչքին՝ 2 ժամ 26 րոպե ։
     Այս հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան։ Նկարում «Աքինջի» -ի կառավարման կենտրոնն է և վայրէջք կատարած «Աքինջի»-ն»:

2414 | 0
Facebook