Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սբ. Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը՝ Կառավարության դիմաց

17:42, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
Սբ. Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը՝ Կառավարության դիմաց

Ավարտվեց «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևի ներկայացուցիչների ակցիան կառավարության շենքի մոտ:

«Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ պահանջը միջազգային հանրությունից է՝ թույլ չտալ Ադրբեջանի և Թուրքիայի նման ցեղասպան պետություններին այլևս երբեք իրականացնել նման մարդկային, մշակութային ցեղասպանություններ, անմիջապես ազատ արձակել պահվող ու գերեվարված անձանց։

«Պատիվ ունեմ» դաշինքի երիտթևի ներկայացուցիչները նամակներ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանություններ, ՄԱԿ-ի գրասենյակ՝ կոչով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա:

Նրանք Կառավարության դիմաց բերել էին Սբ. Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը, որը, կազմակերպիչների խոսքով, խորհրդանշում է Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը և վայրագության աստիճանը:

12195 | 0
Facebook