ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ դպրոցներում երկարօրյա ծառայություններն այսուհետ թույլատրված են, հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարի մշակել և հաստատել էինք դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը, որի համաձայն դպրոցը կարող է երկարօրյա ծառայությունների շրջանակում.
✅տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` կազմակերպել այդ գործընթացները, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, ինչը նշանակում է, որ ցանկացած դպրոցական կարող է այլ դպրոցում, որտեղ կա երկարօրյա, օգտվել այդ ծառայությունից՝ առանց այդ դպրոցի սովորող լինելուց
✅արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով ստեղծել երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացման անհրաժեշտ պայմաններ,
✅կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցել, նշեմ, որ այս մասով հաջորդ տարվա բյուջեում պլանավորել ենք ցածր առաջադիմությամբ սովորողներին հավելյալ կրթական աջակցության տրամադրումը:
Դպրոցները կարող են նաև ծնողի հետ կնքված պայմանագրով կազմակերպել սնունդը։ Երկարօրյայի ընթացքում դպրոցն ապահովում է սովորողի դասապատրաստումը, հանգստի, զբոսանքի կազմակերպումը, խմբակներում նրա ընդգրկվածությունը և այլ միջոցառումներին (մրցույթներ, օլիմպիադաներ և այլն) սովորողի մասնակցությունը: Կարգով սահմանվել է նաև ծնողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը»։
Մանրամասները՝ այստեղ։