Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանադրական դատարանի՝ ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը

20:28, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
Սահմանադրական դատարանի՝ ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586- Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ եւ 14-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։

Որոշման մեջ ասվում է․

Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը (այսուհետ` նաև Որոշում) ընդունվել, ստորագրվել և ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին:
     Որոշման հավելվածը լրացվել է 9.1-ին և 9.2-րդ կետերով Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 8-ի N 1655-Ն որոշմամբ: Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերով սահմանված էր.
     «9.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
     9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ
     թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:
     Սահմանադրական դատարանի 2020 թվականի նոյեմբերի 20-ի ՍԴԱՈ-209 աշխատակարգային որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի
     27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը կասեցվել է մինչև գործի դատաքննության ավարտը:
     Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու
     մասին» 2020 թվականի դեկտեմբերի 2-ի N 1917-Ն որոշմամբ Որոշման հավելվածի
     4-րդ գլուխն ուժը կորցրած է ճանաչվել: Ըստ այդմ՝ ուժը կորցրած են ճանաչվել վերջինում արտացոլված Որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերը:

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

3066 | 0
Facebook