Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը

19:24, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
ԱԺ-ն ընդունեց ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
     Կիջեցվեն կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը կբարձրացվի: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը կդառնա 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում այն կդառնա 10%:

Նախատեսվում է նաև օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախընտրական բանավեճերի անցկացումը, նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը և այլն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նախագծի մասին խոսելիս ասաց․ «Այս նախագիծը 100 %-ով որևէ մեկի սրտով չէ, բայց այն մի քանի քայլ առաջ է․ այսպես են ստեղծվում հավասարակշռված նախագծերը»։

1525 | 0
Facebook