Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ո՞վ եք դուք, որ ինձ դատեք, ֆաշիզմի ժառանգնե՛ր». Լուկաշենկոն՝ գերմանացի փաստաբաններին

16:20, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
«Ո՞վ եք դուք, որ ինձ դատեք, ֆաշիզմի ժառանգնե՛ր». Լուկաշենկոն՝ գերմանացի փաստաբաններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է գերմանացի փաստաբանների հայտարարությունը՝ ըստ որի բելառուսական իշխանությունները հանցագործություններ են իրականացրել մարդկության դեմ:

«Թող Մեծ Բրիտանիան ելույթ ունենար, Ամերիկան, Ֆրանսիան։ Բայց ոչ ֆաշիզմի ժառանգները։ Ո՞վ եք դուք, որ ինձ դատեք։ Այն բանի համար, որ ես պաշտպանում եմ իմ երկի՞րը»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հավելել է, որ եթե իրեն դատեն, ապա պետք է դատեն նաև մի շարք այլ առաջնորդների: Մասնավորապես, նա հիշեցրել է Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաները ցրելու, ԱՄՆ-ում Կապիտոլիումի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների և այլ պետություններում նման իրադարձությունների մասին, որոնք, դարձել են մարդկանց մահվան պատճառ:

4564 | 0
Facebook