Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ ծննդկանի մահվան դեպքից

15:32, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
Մանրամասներ՝ ծննդկանի մահվան դեպքից

Երևանի ծննդատներից մեկում երեկ 30 տարեկան ծննդկան է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել է, որ հղիությունը 36 շաբաթական է եղել: «Մահը գրանցվել է պրեէկլամպսիա հիվանդության (հազվագյուտ հիվանդություն, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով, ախտորոշվում է հղիության 20-րդ շաբաթվանից հետո) պատճառով»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ երեխայի վիճակը երեկվա դրությամբ նորմալ է:

3221 | 0
Facebook