Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՖՖ-ն որակազրկեց «Նոայի» և «Ալաշկերտի» մարզիչներին․ ակումբները տուգանվեցին

15:24, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
ՀՖՖ-ն որակազրկեց «Նոայի» և «Ալաշկերտի» մարզիչներին․ ակումբները տուգանվեցին

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը:

Կոմիտեն որոշել է «Նոա» թիմի մարզիչ Ալեքսանդրու Մելենցիուցին որակազրկել 2 խաղով, «Նոա» ՖԱ ՀԿ ակումբին տուգանել 250000 դրամի չափով:

Կոմիտեն որոշեց 2 խաղով որակազրկել նաև «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, «Ալաշկերտ» ՖԱ ակումբին տուգանել 250000 դրամի չափով:

Նիստի ամբողջական արձանագրությունը՝ այստեղ:

| | |
1202 | 0
Facebook
COMMENT.am