Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ, չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում». Արման Հովհաննիսյան

15:04, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
«Կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ, չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում». Արման Հովհաննիսյան

Դատավոր Արման Հովհաննիսյանն իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին խոսելիս նշեց, որ 15-օրյա ժամկետ է տրված, որ կարողանա պատասխանել. «Դեռևս միջնորդությունը ԲԴԽ չի գնացել: Կարծում եմ, որ ինչպես կարգապահական վարույթ իրականացնող մարմինը, այնպես էլ իրենց հաղորդում ներկայացրած մարմինն անուշադիր են գործել, որովհետև չեմ ուզում հավատալ, որ իրենք չեն ուզում հասկանալ, որ կարգապահական խախտում տեղի չի ունեցել: Գտնում եմ, որ կարճ ժամանակում իրենք իրենց մոտեցումը փոխելու են, իսկ եթե իրենց մոտեցումը չփոխվի, գնա Բարձրագույն դատական խորհուրդ, էնտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց դատավորը՝ հավելելով, որ կարդացել է կարգապահական վարույթի հարուցման որոշումը և չի հասկացել, թե ինչում են իրեն մեղադրում:

Նշենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է իրականացվել Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթ»-ի գործով դատավորի որոշման առնչությամբ:

«Կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ, չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում». Արման Հովհաննիսյան
2603 | 0
Facebook