Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպիսի զուգադիպություն. Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ». Անի Սամսոնյան

14:24, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
«Ինչպիսի զուգադիպություն. Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի զուգադիպություն։
     Երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը։ Զեկույցը այնքան փաստարկված և բովանդակալից էր, որ իմաստալից թերություններ հնարավոր չէր պարզապես գտնել։ Բայց իշխանական մի պատգամավոր փորձեր արեց գտնել և ինչքան սուտ ու կեղծիք կար, խմբակցության անունից ելույթով հնչեցրեց ՄԻՊ-ի հասցեին։ Իրեն էլ խայտառակեց, խմբակցությանն էլ, ինձ էլ մեղադրեց Ադրբեջանի հետ աշխատելու մեջ և արժանացավ ծաղրուծանակի այդ անհեթեթության համար։
     Ադրբեջանի արձագանքը ևս չուշացավ։ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը բողոք-նամակ է գրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին մեր մարդու իրավունքների պաշտպանի դեմ»:

7997 | 0
Facebook