Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության հնարավորությունը

12:12, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի բացառել, որ Վաշինգթոնը կարող է լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

«Մենք դիտարկում ենք, թե ինչ լրացուցիչ օգնություն՝ բացի այն զգալի օգնությունից, որը մենք արդեն ցուցաբերել ենք, օգտակար կլիներ Ուկրաինայի համար: Այդ հարցը շատ ակտիվ քննարկվում է»,- ասել է Բլինքենը։

Նա Պենտագոնին համարել է Ուկրաինայի գլխավոր գործընկերը, սակայն պատասխան չի տվել այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ԱՄՆ-ը բավարարել Ուկրաինայի տարածքում Patriot հրթիռային համալիրների տեղակայման մասին Կիևի խնդրանքը:

3972 | 0
Facebook