Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանը մայիսի 9-ին վերադառնալու է «թատերական հրապարակ»՝ իշխանության թողտվությամբ». Արման Բաբաջանյան

11:20, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
«Քոչարյանը մայիսի 9-ին վերադառնալու է «թատերական հրապարակ»՝ իշխանության թողտվությամբ». Արման Բաբաջանյան

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ ամբիոնից իշխող խմբակցությանը մեղադրեց արդարադատության հարցում վարած «ապաշնորհ քաղաքականության» մեջ և հայտարարեց, որ նրանց պատճառով Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հայտ է ներկայացրել և հավակնում է դառնալ երկրի ղեկավար:

«Մարդը, ով սկսել էր ժողովրդի ջարդը, իր բնորոշմամբ՝ «թատերական հրապարակում», մայիսի 9-ին որոշել է վերադառնալ այդ հրապարակ: Ձեր թողտվությամբ, ձեր կամքի բացակայությամբ, մարդը քաղաքական հայտ է ներկայացրել»,- հայտարարեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այդ ամենի պատճառը «Մարտի 1»-ի գործով քննության արդյունքների ոչ ճիշտ գնահատումն է և դատարան ուղարկված մեղադրանքի ոչ ամբողջական լինելը:

«Ես խնդրում եմ դատախազությանը, որպեսզի որևէ նոր, լուրջ նախաձեռնությամբ հանդես չգա այս գործով, որովհետև ամենամեծ բանը, որ դուք հաջողել եք այդ ամբողջ ընթացքում, դա տապալումն է և ժողովրդի սպասումները ցեխի մեջ խեղդելը: Դուք մսխել եք հանրության վստահությունն ու ակնակալիքները»,- ընդգծեց Բաբաջանյանը:

4175 | 0
Facebook