Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 356 և մահվան 17 նոր դեպք

11:04, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 356 և մահվան 17 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.

«Մայիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218681 դեպք, որոնցից 203307-ը՝ առողջացած, 4209-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3434 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1034 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1036 է»:

1952 | 0
Facebook