Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դոնբասում իրական քաղաքացիական պատերազմ է»․ Լուգանսկի ղեկավար

10:16, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
«Դոնբասում իրական քաղաքացիական պատերազմ է»․ Լուգանսկի ղեկավար

Ուկրաինայում հակամարտությունն «իրական քաղաքացիական պատերազմ է», այդ մասին պետք է բարձրաձայն խոսել, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Կարծում եմ, որ դա այլ կերպ գնահատել, բացարձակապես անհնար է, քանի որ, մեծ հաշվով, նույն Մինսկի համաձայնագրերի համաձայն, դե յուրե մենք Ուկրաինայի քաղաքացի ենք։ Այսինքն՝ ստացվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կրակում են իրենց իսկ քաղաքացիների վրա միայն այն պատճառով, որ մենք չենք համաձայնել այն քաղաքականությանը, որը մեզ փորձել է պարտադրել ապօրինի կերպով իշխանության եկած ղեկավարությունը»,- ասել է Պասեչնիկը։

«Մենք չենք համաձայնել, որ գերիշխող պետք է լինի ֆաշիզմը։ Մենք չենք համաձայնել, որ անհրաժեշտ է վերաշարադրել մեր պատմությունը։ Մենք չենք համաձայնել, որ պետք է մոռանանք ռուսերենն ու դադարենք բարեկամություն անել Ռուսաստանի հետ։ Մենք հակառակի կողմնակիցն ենք եղել, որպեսզի կարողանանք ազատ ռուսերեն խոսել, մենք Ռուսաստանի հետ բարեկամություն էինք ուզում, ուզում էինք պահպանել մեր ինքնությունը, մեր պատմությունը»,- հավելել է նա:

| | |
2626 | 0
Facebook
COMMENT.am