Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացին ընկել է 7-րդ հարկից

09:56, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
Քաղաքացին ընկել է 7-րդ հարկից

Մայիսի 7-ին՝ ժամը 06։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս-ի (ծնված 1947թ․) դին։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

| | |
7275 | 0
Facebook