Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նիկոլն ուզում է այդ ընտրությունների միջոցով ևս 5 տարով մանդատ ստանալ, որ վաղը հանգիստ հանձնի Սյունիքը»․ Բագրատյան

00:40, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
«Նիկոլն ուզում է այդ ընտրությունների միջոցով ևս 5 տարով մանդատ ստանալ, որ վաղը հանգիստ հանձնի Սյունիքը»․ Բագրատյան

«Ինքը դրել բյուջեն թալանում ա․ զանգում ա Ֆինանսների նախարարին, ասում ա՝ փող բեր։ Էսպիսի թալան չի եղել մեր պատմության մեջ։ Ամենամեծ օլիգարխը ինքն է»,-«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ թեպետ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց օլիգարխիայի դեմ պայքար, սակայն «մեկ օլիգարխ այսքան ժամանակ չի պակասել»։

Անդրադառնալով սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Բագրատյանը նշեց է, որ «Նիկոլն ուզում է այդ ընտրությունների միջոցով ևս 5 տարով մանդատ ստանալ, որ վաղը հանգիստ հանձնի Սյունիքը»:

«Լելե Թեփեյի» օպերացիայի մասին նրա կարծիքն էլ այսպիսին է․ «Պատրաստ եմ ապացուցել որ «Լելե Թեփեն» ինքն է մոգնել և տարել կոտորել 700 զինվորներին»։

2521 | 0
Facebook