Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թույլ չենք տա պուծինյան ստրուկներին թելադրել և սպառնալ մեզ». բողոք Մոսկվայի տան դիմաց

23:24, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Թույլ չենք տա պուծինյան ստրուկներին թելադրել և սպառնալ մեզ». բողոք Մոսկվայի տան դիմաց

ԱԺԲ խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը և Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդ աջակիցներն այսօր ՌԴ դեսպանատան և Մոսկվայի տան դիմաց պարզեցին բողոքի և պահանջի պաստառները, ինչը մեզ չհաջողվեց անել երեկ՝ մեր ձերբակալման պատճառով։ Մեր երկրում, մեր մայրաքաղաքում մենք թույլ չենք տա պուծինյան ստրուկներին թելադրել և սպառնալ մեզ։ Այս դատարկ ծրարներն ու քարերը խորհրդանշում են մեր ռազմագերիներին և՝ քարը սրտում նրանց սպասող ընտանիքները։ Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք»։

| | |
3675 | 0
Facebook