Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին». Մարտիրոսյան

23:08, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանական ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին». Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Ֆեյսբուք»-ի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ «Ֆեյսբուք»-ի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook-հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram-հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաև Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15 500 դոլար. սքրինշոթներից երևում է, որ ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։
     Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված և ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել։
     Նկարին ադրբեջանական ֆեյքերի օրինակներն են»:

2948 | 0
Facebook