Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Իրադարձություններ

53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո

21:44, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո

Ռուզաննա Ս.-ն 50 տարեկան եղել, երբ դիմել է «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում է անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ կատարել: Ռուզաննան և իր ամուսինը շատ էին ցանկանում երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն: Թեպեդ արդեն հուսահատությունը մեծ է եղել, սակայն ամուսինները որոշել են ևս մեկ անգամ փորձել: 2020 թվականի օգոստոսին, վերջապես, պացիենտին պատվաստել են երկու սաղմ: Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ կինը հղիացել է, իսկ նոյեմբերին՝ Արցախում պատերազմի ժամանակ, պարզվել է, որ նա երկվորյակի է սպասում:

Այս տարի ապրիլի 7-ին Ռուզաննան վերջապես ավելի քան 12 տարի սպասելուց հետո երկու տղա է լույս աշխարհ բերել՝ Էմիլն ու Լևոնը: Ծնվելիս նրանք կշռել են 2200 և 2400 գրամ և արդեն 12-րդ օրը դուրս են գրվել ծննդատնից:

| | |
4739 | 0
Facebook