Լրագրողների հետ զրույցում ասել էիք՝ եթե չիրականանա տնտեսական աճը, ես հրաժարական կտամ․ պատրաստվո՞ւմ եք հրաժարականի, կամ նոր կառավարության կազմում Ձեզ տեսնո՞ւմ եք․ «Ազատության» եթերում պատասխանելով վերոնշյալ հարցին, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Էսպես ասեմ՝ հասնենք կամրջին, նոր թռնենք-անցնեք էդ կամրջով․․․ Մեր առջև դեռևս ընտրություններ կան, որից հետո կձևավորվի նոր կառավարություն, և եթե ես բարեհաջող անցնեմ այդ երկու փուլերով, ապա վստահ եմ՝ այդ երկնիշ տնտեսական աճը կլինի»։