Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի վետերանները Լավրովին կդիմավորեն Նժդեհի արձանի ապամոնտաժման խնդրանքով

20:24, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
Ադրբեջանցի վետերանները Լավրովին կդիմավորեն Նժդեհի արձանի ապամոնտաժման խնդրանքով

Ադրբեջանի վետերանների միությունը դիմել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին՝ խնդրելով ապամոնտաժել Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված՝ Գարեգին Նժդեհի արձանը: Ադրբեջանցի վետերաններն, իբրև թե, խիստ մտահոգված են «Հայաստանի կողմից նացիզմի պրոպագանդման փաստով»:

«Խոսքը Հայաստանի կողմից նացիստական չարագործների այնպիսի լկտի փառաբանման մասին է, որը տարածում է գտնում նաև Ռուսաստանի տեղեկատվա-մշակութային տիրույթում: Ցավով Ձեր ուշադրությունն ենք ուզում սևեռել այն փաստի վրա, որ Հայաստանն իր ռեսուրսները օգտագործում է՝ արդարացնելու համար հայկական ՍՍ պատժիչ լեգեոնի ղեկավարներ Դրաստամատ Կանայանին (Դրոյին) ու Գարեգին Տեր-Հարությունյանին (Նժդեհին):

Նժդեհի արձանի առկայությունն Ադրբեջանի տարածքում անթույլատրելի է և երբեք չի կարող ընդունվել համամարդկային ու բարոյական արժեքների տեսակետից»,- ասվում է ադրբեջանցի վետերանների հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ երեկ նմանատիպ խնդրագրով ՌԴ ԱԳՆ-ին և ԶՈՒ-ն դիմել էին Մոսկվայի վետերանները:

3103 | 0
Facebook