Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լավրովը՝ գերիների վերադարձի մասին

18:44, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
Լավրովը՝ գերիների վերադարձի մասին

Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է TASS-ը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ շարունակում է հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահված անձանց վերադարձի գործընթացի օգտին։

«Կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր հարցերում վերջնական կարգավորման հասնելու համար։ Մենք ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին:

19118 | 0
Facebook