Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մոսկվան ու Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը». Լավրով

13:12, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Մոսկվան ու Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը». Լավրով

Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկու երկրների միջև ակտիվորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը։ «Մեր երկրների առաջնորդները միայն այս տարի արդեն 2 հանդիպում և 8 հեռախոսազրույց են ունեցել, 2 անգամ հանդիպել են կառավարության ղեկավարները և, իհարկե, ինտենսիվ համագործակցություն է ընթանում նախարարությունների և ստորաբաժանումների միջև։

Մենք անդրադարձել ենք կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ռուսաստանը պատվաստանյութի մի քանի տասնյակ հազար չափաբաժին է մատակարարել։ Ծրագրվում է նաև պատվաստանյութի մինչև 1 միլիոն չափաբաժին մատակարարել Հայաստան։

Քննարկվել է նաև Հայաստանի տարածքում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հարցը»,- ասել է Լավրովը:

3265 | 0
Facebook