Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին»․ Արա Այվազյան

11:56, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին»․ Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման։

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումները»։

3118 | 0
Facebook