Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է». վարչապետի պաշտոնակատար

11:16, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է». վարչապետի պաշտոնակատար

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլ ամսվա հարկային եկամուտներին. «Ապրիլի հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ. սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Ճիշտ է՝ էստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն: Հիշում եք, որ անցյալ տարի, համավարակով պայմանավորված, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել ու այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա. ըստ էության, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, ու դժվար ժամանակներում հնարավորություն ենք տվել, որպեսզի էն գումարները, որ պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ ու օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»:

2859 | 0
Facebook