Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավրովի Ծիծեռնակաբերդ այցը, թերևս, ժեստ է». Հակոբ Բադալյան

11:20, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Լավրովի Ծիծեռնակաբերդ այցը, թերևս, ժեստ է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է. «ՌԴ արտգործնախարար Լավրովը այցելել է Ծիծեռնակաբերդ: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ ՌԴ արտգործնախարարի Հայաստան այցը աշխատանքային է: Այսինքն, որքան հասկանում եմ, չկար Ծիծեռնակաբերդ այցի անհրաժեշտություն: Ըստ այդմ, Լավրովի Ծիծեռնակաբերդ այցը թերևս ժեստ է: Ինչո՞վ է այն պայմանավորված, այստեղ կարող ենք դիտարկել շատ տարբերակներ ու վարկածներ, սկսած թուրքերի ու ադրբեջանցիների հետ որոշակի անհամաձայնություններից՝ առավել ևս այցին զուգագեռ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի և օրեր անց Բաքու կատարելիք այցի ֆոնին, մինչև հայկական հանրությանը որոշակիորեն դուր գալը՝ հատկապես ԱՄՆ ճանաչման ֆոնին:
     Լավրովի այցի համատեքստում ուշադրության է արժանի նաև այն, որ դրան փաստորեն նախորդում է հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով՝ ռազմագերիների հարցը ամբողջապես արագ լուծելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչով: Իհարկե մենք այդ ամենին նայում ենք որպես հերթապահություն, բայց անշուշտ այդ ամենի տողատակում կան քաղաքական տրամադրություններ ու միտումներ, որոնք որոշակի հուսադրող են աշխատանքային միջավայրի իմաստով: Իհարկե, այլ հարց է, որ պետք է կարողանանք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել այդ միջավայրը: Ի վերջո այն հատուկ մեզ համար չի ստեղծված»:

3368 | 0
Facebook