Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քիչ չեն եղել ահազանգերը՝ կորոնավիրուսային վարակով պացիենտներից»․ Արման Թաթոյան

11:12, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Քիչ չեն եղել ահազանգերը՝ կորոնավիրուսային վարակով պացիենտներից»․ Արման Թաթոյան

«2020 թվականին քիչ չեն եղել ահազանգերը կորոնավիրուսային վարակով պացիենտներից՝ հոսպիտալացումները պատշաճ կազմակերպելու խնդիրների վերաբերյալ, որոնք մասամբ լուծումներ են ստացել նաև ՄԻՊ-ի աջակցությամբ»,- այս մասին իր տարեկան զեկույցում հայտարարեց Արման Թաթոյանը։

«Տիպային խնդիրներից է այն, որ կորոնավիրուսային վարակի պատճառով մարդու առողջական վիճակը գնալով վատթարանում է, օրեր շարունակ պոլիկլինիկայի բժիշկը հոսպիտալացման անհրաժեշտության մասին բարձրաձայնել է, սակայն, օրինակ, մինչև երեք օր հնարավոր չի եղել կապ հաստատել կորոնավիրուսային վարակով պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ»։

Թաթոյանը նշեց, որ կատարվող հերթագրում և բժշկական կենտրոնում մահճակալին սպասելն օրեր է տևել։

«Օրեր շարունակ պացիենտների տեսակավորման տրիաժ կենտրոն կապ հաստատել չհաջողվելու պատճառով հոսպիտալացման կազմակերպումն անհարկի ձգձգվել է»,- հավելեց նա։

1676 | 0
Facebook