Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում կիրառելու նախագիծը

10:20, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում կիրառելու նախագիծը

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ը, ի թիվս նախորդ օրը քննարկված այլ նախագծերի, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության օրինագիծը, որով առաջարկվում է համաներում կիրառել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված քաղաքացիների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է համաներում կիրառել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

3227 | 0
Facebook