Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:28, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Մայիսի 6-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մայիսի 7-ին, 10-ին՝ ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 6-ին, 8-ին հատկապես երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.30C (1971 թ.)
     · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.40C (1986 թ.)
     · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.90C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ:

| | |
2031 | 0
Facebook
COMMENT.am