Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր

23:00, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը երեկ է իմացել, որ որդին Բաքվում էր

Բաքվից երեկ գերությունից վերադարձած 3 հայ զինծառայողներից մեկը գյումրեցի Սամվելն է, տան միակ զավակը, Շուխյան ընտանիքի հույսը:

2020 թվականի նոյեմբերի 27-ին Սամվելը ՄՈԲ-ի կազմում մեկնել էր Արցախ և դեկտեմբերի 14-ին գերեվարվել շիրակցիների խմբի հետ: Տղայի գերեվարված լինելու փաստը հարազատները մոտ կես տարի դժվարությամբ, բայց մորից կարողացել են թաքցնել:
     Միայն երեկ, երբ Բաքվից վերադարձող ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել, Սամվելի հորեղբոր ընտանիքն էլ համոզվել է, որ տղան Երևանում է, սիրտ արել, Սամվելի մայրիկին կատարվածը հայտնել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին պատմել է Սամվելի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանը:
     «Վատացավ ահավոր, շունչը դուրս չէր գալիս, չէր հասկանում, չէր պատկերացնում: Շտապօգնություն կանչեցինք: Հետո, երբ գերեվարված մյուս տղաների ծնողները ինձ զանգում, աչքալույս էին տալիս, ես էլ ասում էի տարոսը ձեր տղաներին, անուններն էի տալիս իրենց տղաների, Արմինեն քիչ-քիչ սկսեց պատկերացնել էն իրավիճակը, որում մենք էս անցնող ամսիներին ապրել ենք: Անընդհատ ասել ենք Արցախում է, դիրքեր է փորում, էստեղ է, էնտեղ է, գալ չի կարող:

Մայրն էլ ասում էր իմ տղեն ուժեղ, սպորտսմեն տղա է, հայրենիքի համար է, թող մնա, ինչ պետք է, անի»,-պատմեց Գոհարը:

Տանեցիներին Սամվելը շատ բան չի պատմել, տրամադրությունը տեղն է, առողջական խնդիրներ չունի, Բաքվում իր պահման վայրից դժգոհություններ չկան: Գալն էլ անակնկալ է եղել Սամվելի համար: «Գալուց 10 րոպե առաջ եկել ասել են վեր կաց, սափրվի: Սամվելը սափրվել է ու մինչև ինքնաթիռ նստելը չի իմացել, որ իրեն ազատում են գերությունից:

Առավել մարամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
12057 | 0
Facebook
COMMENT.am