Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տեր-Պետրոսյանն ուզում է վրեժ լուծել Քոչարյանից և Սարգսյանից». Անդրանիկ Քոչարյան

22:56, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Տեր-Պետրոսյանն ուզում է վրեժ լուծել Քոչարյանից և Սարգսյանից». Անդրանիկ Քոչարյան

«Առաջին նախագահը երևի ուզում է գալ այն ելման կետին, երբ իրեն այդ երկուսը՝ Քոչարյանն ու Սարգսյանն իշխանությունից հեռացրին, և հիմա նա երևի ուզում է վրեժ լուծել նրանցից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի՝ այսօր տարածած հայտարարությանը:

Քոչարյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերում ինքը պետական շահ չի տեսնում, ըստ նրա՝ կա միտում խաղաքարտերը խառնելու:

«Ափսոսում եմ, որ նման հայտարարությամբ է հանդես եկել առաջին նախագահը: Սա արդեն 3-րդ հայտարարությունն է մեկ ամսվա մեջ, որը մեզ ոչ մի տեղ չի տանում, անդհակառակը՝ ավելի է խորացնում ճգնաժամը»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Տեր-Պետրոսյանն ուզում է վրեժ լուծել Քոչարյանից և Սարգսյանից». Անդրանիկ Քոչարյան
| | |
2295 | 0
Facebook