Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ երբվանից կմեկնարկի ամառային զորակոչը

22:36, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Հայտնի է՝ երբվանից կմեկնարկի ամառային զորակոչը

Ամառային զորակոչը կմեկնարկի 2021 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն արական սեռի այն անձիք, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ: 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն նաեւ պարտադիր զինծառայությունն անցած անձինք:

| | |
2256 | 0
Facebook