Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենաողբերգականն առջևում է». Տիգրան Աբրահամյան

22:44, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Ամենաողբերգականն առջևում է». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Փաշինյանն ԱԺ ամբիոնից նպատակ ուներ մեկնաբանելու Սերժ Սարգսյանի հայտարարությունները կամ նրա պաշտոնավարման ընթացքում ծավալված բանակցությունները, ապա չարաչար սխալվում է։
     Փաշինյանն Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությանը համահունչ, ներդաշնակեցնում է իր մոտեցումներն այն ամենին, ինչը տարբեր առիթներով, ուղղակի կամ անուղղակի հնչեցնում են Ադրբեջանից։
     Իհարկե, դա համեմված է իրեն հատուկ նպատակային մոլորություններով, սակայն էությունը պարզ է։
     Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանը պատերազմի սարսափելի հետևանքները «մարսելու» գործընթացից բացի նաև լեգիտիմացնում է այն բոլոր պրոցեսները, ինչը ապագայում տեղի է ունենալու Արցախում՝ Ադրբեջանի ուղիղ մասնակցությամբ։
     Եթե այս ամենից բացի նկատի ունենանք անվտանգության երաշխավորի դերից Հայաստանի գործող իշխանությունների հրաժարվելը, պատասխանատվությունից փախչելը, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում։
     Չեմ հոգնի կրկնելուց, որ ամենաողբերգականն առջևում է և ովքեր անթաքույց կամ հոգու խորքում կարծում են, որ պատերազմին հետևելու է երկարատև խաղաղություն, կայունություն կամ ստատուս քվոյի պահպանում, մեղմ ասած, մոլորության մեջ են»:

| | |
3192 | 0
Facebook