Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իր դեբիլներին հավաքում ա ԱԺ-ում ու սկսում հոփուզոփ գալ բոլորի վրա». Արամ Գևորգյան

22:16, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Իր դեբիլներին հավաքում ա ԱԺ-ում ու սկսում հոփուզոփ գալ բոլորի վրա». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիացիների մոտ գոյություն ունի «Սանդուղքի էֆեկտ» արտահայտությունը («Esprit de l'escalier»): Դա վերաբերվում է այն պահերին, երբ դու գտնում ես ճիշտ պատասխանը, բայց արդեն ուշ է:
     Օրինակ, երեկույթի ժամանակ քեզ ինչ-որ մեկը վիրավորում է կամ հեգնում: Դու պետք է ինչ-որ կերպ պատասխանես, երբ բոլորը քեզ են նայում։ Դա քեզ ճնշում է, դու ինչ-որ ոչ համոզիչ բան ես ասում: Իսկ հետո դու հեռանում ես երեկույթի տեղից և հենց այդ պահին, երբ սկսում ես իջնել սանդուղքով, միտքդ պայծառանում է, բազմաթիվ պատասխաններ են գալիս մտքիդ, բայց արդեն ուշ է...
     Հիմա նիկոլի մոտ սրված սանդուղքի էֆեկտ է։ Ինքը ճիշտ պահին ճիշտ պատասխանը տալ չի կարողանում, հետո անցնում է ժամանակ, ինչ որ «թույն» տարբերակներ ա գալիս մտքին, իր դեբիլներին հավաքում ա ԱԺ-ում ու սկսում հոփուզոփ գալ բոլորի վրա, լավ իմանալով, որ իրեն էլ շան տեղ չեն դնելու։
     Մեկդ էս անմեղսունակին փորձեք բացատրել, որ իշխանությունը պատասպանատվություն է։ Եթե դու ստանձնել ես այդ պատասխանատվությունը, դա նշանակում է, որ քո օրոք տեղի ունեցած բոլոր լավ կամ վատ իրադարձությունների պատասխանատվությունը բարդվում է քո վրա։
     Նախկինները թալանե՞լ են՝ բռնեիր, ոչ թե հիմա ամեն անգամ դա մատի փաթաթան սարքեիր։
     Նախկինները տապալե՞լ են բանակցությունները՝ դու նրանցից ավելի լավ բանակցեիր։
     Նախկինները պատերա՞զմ են հրահրել՝ դու էնքան կարող լինեիր, որ կանխեիր դա։
     Քանի դու էս ամենը չես արել, չես ստանձնել իշխանությունից բխող պատասխանատվությունն ու քո մեղքը ամեն կերպ փորձում ես բարդել բոլորի վրա, դրանով էլ ավելի խղճուկ ու ծիծաղելի վիճակում ես հայտնվում, ու ինչ որ պահի քեզ այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում, ոչ ոք այլևս չի լսում, թե հերթական անգամ ոնց ես ուզում կռուտիտ լինել»:

| | |
2210 | 0
Facebook