Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Առաջարկում եմ անհերքելի փաստով խոսենք». Արամ Վարդևանյան

20:48, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Առաջարկում եմ անհերքելի փաստով խոսենք». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Վարչապետի թեկնածուի կարգավիճակ ունեցողը հայտարարեց, որ «եկեք փաստերով խոսենք»։ Ի դեպ փաստը վերացական հասկացություն չէ, չափազանց կոնկրետ տվյալ է։ Առաջարկում եմ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստով խոսենք։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում, օրինակ, բառացի մեջբերելով՝ Աղդամի շրջանը պարզապես ՀԱՆՁՆՎԵԼ է ադրբեջանին։ Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում, օրինակ, բառացի մեջբերելով՝ Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը ՀԱՆՁՆՎԵԼ Է ադրբեջանին։ Ես հրապարակում եմ կոնկրետ ՓԱՍՏ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Փաստը իրավական տերմին է, կից ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առկա փաստը»:

| | |
2022 | 0
Facebook