Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

19:36, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները` Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը:

Վաղը` մայիսի 6-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։
     Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Մայիսի 6-ի առավոտյան Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը նա ծաղիկներ կդնի անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների:

Մայիսի 6-ին` ժ. 10:15-ին, տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժամը 12:15-ին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

| | |
2282 | 0
Facebook
COMMENT.am