Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» կարգախոսը

19:24, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Հայտնի է ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» կարգախոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, թե որն է լինելու արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» կարգախոսը։

«Պատերազմից և կորոնավիրուսից հետո Հայաստանի ապագայի նկատմամբ հավատը փլուզվեց։ Սակայն ապագայի նկատմամբ կասկածներ ունենալը նոր երևույթ չէ, և պետք չէ խուճապի մատնվել այդ տրամադրություններից։ Այդ պատճառով էլ առաջիկա ընտրություններին մեր կարգախոսն է լինելու «Ապագա կա, կա ապագա»»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախընտրական շրջանում իրենք հաշվետվություն կներկայացնեն:

| | |
6078 | 0
Facebook
COMMENT.am