Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկել ենք՝ հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու». հադրութցիները բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ-ի դիմաց

13:08, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Եկել ենք՝ հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու». հադրութցիները բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ-ի դիմաց

Արցախի Հադրութի շրջանի տեղահանված բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ շենքի մոտ:

«Լսել ենք, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն այցելելու է Հայաստան և հիմա ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ենք, որպեսզի փորձենք մեր խնդիրներին այս եղանակով կարգավորում տալ: Բացի սրանից՝ նաև նամակ պետք է հանձնենք ԱԳ նախարարին, որպեսզի մեզ ընդունի, ու հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասել են հադրութցիները:

«Ռուսները հայտարարում են, թե Արցախը Ադրբեջան է, Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, թե բանակցային եղանակով հնարավոր է քննարկել հարցը: Բոլորը հետաքրքրված են Արցախի հարցով՝ բացի ՀՀ և ԱՀ ղեկավարություններից: Մեկը չկա այս ազգի մեջ՝ քաղաքական գործիչ, որ վեր կենա, ասի՝ Արցախը Ադրբեջան չէ, չի եղել և չի լինի: Մենք մեր հայրենքիք ենք ուզում վերադառնալ, ո՛չ Երևանում ենք ուզում ապրել, ո՛չ էլ Արցախի այլ շրջանում, մենք Հադրութից ենք և Հադրութում էլ ուզում ենք ապրել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Եկել ենք՝ հասկանանք, թե մեր գլխի գալիքն ինչ է լինելու». հադրութցիները բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ-ի դիմաց
| | |
942 | 0
Facebook