Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ է խոսել Մոսկվայում Խաչատուրովը․ հանձնաժողովն այդպես էլ չստացավ պատասխան, Սարգսյանն էլ ասում է՝ ես էդքան տեղյակ չեմ»․ Ա․ Քոչարյան

13:00, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Ի՞նչ է խոսել Մոսկվայում Խաչատուրովը․ հանձնաժողովն այդպես էլ չստացավ պատասխան, Սարգսյանն էլ ասում է՝ ես էդքան տեղյակ չեմ»․ Ա․ Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը ծավալուն աշխատանք է կատարել, իրենց հարցերին պատասխանել են բազմաթիվ անձինք։

«Ոչ ոք չի մերժել՝ բացի մեկ մարդուց»,- ասաց Քոչարյանը՝ նկատի ունենալով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին։
     Նրա խոսքով՝ Խաչատուրովի՝ իրենց հարցերին չպատասխանելով, քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամբողջական չեն, քանի որ չեն ստացել իրենց հարցի պատասխանը։

«Խաչատուրովի չգալով ի՞նչ հարցի պատասխան չե՞ք ստացել»,- Քոչարյանին հարցրեց լրագրողը։

«Թե ինչ ա խոսել Մոսկվայում»,- պատասխանեց նա։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանին կարող էին հարցնել, Քոչարյանն ասաց․ «Սերժ Սարգսյանն ասում է՝ ես էդքան տեղյակ չեմ»։

| | |
949 | 0
Facebook