Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ազգային ժողովն ի դեմս իրանց, կրկես են դարձրել». Գևորգ Պետրոսյան

12:36, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Ազգային ժողովն ի դեմս իրանց, կրկես են դարձրել». Գևորգ Պետրոսյան

«Ասում ա՝ մենք Վարդան Մամիկոնյանի ցեղից ենք: Արա՛, դու «Ցռան Վերգոյի» ցեղից ես, ի՞նչ Վարդան Մամիկոնյան: Եթե ուզում ես իմանաս Ցռան Վերգոն ովա՞, «Սասունցի Դավիթ» էպոսը կարդա»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթին, ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Մեկնաբանելով ԱԺ իմքայլականների գործունեությանը, պատգամավորն ասաց. «Ի՞նչ են անում սրանք ԱԺ-ում՝ ի՜նչ աճպարարություն, ի՜նչ խուժանություն, ի՜նչ այլանդակություն՝ ժողովրդի հանդեպ... Ազգային ժողովն, էսօր, ի դեմս իրանց, կրկես են դարձրել: Ինքը հրաժարական ա տալիս, որի մասին ես մի անգամ էլ եմ ասել՝ մեյմունություն ա: Էս մարդը հրաժարական է տալիս, հետո լայվա մտնում իրա եսիմ որտեղից ու ասսում ա՝ ես նորից առաջադրվելու եմ, հետո էլ՝ ես երկու անգամ չեմ ընտրվելու... Սա լրիվ թքել ա խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի վրա: Ա՛յ տղա, Նիկոլ, դու արդեն ԱԺ-ի գործողություններն ես որոշո՞ւմ, սա արդեն իշխանության յուրացման յուրօրինակ դսևորում ա»,- նշեց Գ. Պետրոսյանը:

Դիմելով քաղաքացիներին՝ նա հորդորեց. «Հարգելի ազգաբնակչություն, խնդրում եմ՝ սրա յալանչիությանը ուշադիր եղեք»:

2505 | 0
Facebook