Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

11:24, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 4-ին կատարվել է 99 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6714 քաղաքացու հետազոտություն, որից 802-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2686 դեպք: Կատարվել է 24 169 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»:

1225 | 0
Facebook