Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզը». Ս. Հովսեփյան

11:28, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզը». Ս. Հովսեփյան

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի, կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։ Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, մինչև մայիսի 9 ֊ը պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին։ Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ։ Նժդեհի արձանի տեղում մնալը ոչ միայն մարտունեցիների խնդիրն է, այլ յուրաքանչյուր իրեն հարգող հայ մարդու։
     Վաղն առավել մանրամասն կներկայացնեմ»։

| | |
1208 | 0
Facebook