Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանը վերադառնում է կառավարման նախագահական ձևին

10:48, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Ղրղզստանը վերադառնում է կառավարման նախագահական ձևին

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է հանրաքվեով ընդունված՝ երկրի սահմանադրության նախագիծը, որով հանրապետությունը վերադառնում է կառավարման նախագահական ձևին, հաղորդում է РИА Новости-ն:

Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա Ալա Արչա պետական նստավայրում։ Դրան կմասնակցեն իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ՝ խորհրդարանի պատգամավորներ, դատավորներ, երկրի կառավարության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:
     Ղրղզստանում սահմանադրական հանրաքվեն անցկացվել է ապրիլի 11-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրության օրը:
     ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ երկրի նոր հիմնական օրենքի նախագծին կողմ է քվեարկել 79,3%-ը, դեմ՝ 13,7%-ը: Հանրաքվեին՝ ընտրողների մասնակցությունը կազմել է գրեթե 37%։
     Նոր սահմանադրության մեջ վերաձևակերպվել են նախագահի և կառավարության ինստիտուտները։ Կառավարության ձևավորման և աշխատանքի պատասխանատվությունն այսուհետ կրելու է նախագահը, իսկ կառավարությունը ղեկավարելու է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Փաստաթուղթը ենթադրում է խորհրդարանի պատգամավորների թվի նվազեցում՝ 120-ից 90-ի։
     Առաջարկվող նորամուծություններով երկիրը կառավարման խորհրդարանական-նախագահական ձևից վերադառնում է կառավարման նախագահական ձևին։

3060 | 0
Facebook