Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենը կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

10:00, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Բլինքենը կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ երկրի միջազգային պարտավորությունները պահպանելու նպատակով:

«Մենք պետք է միասին աշխատենք և ուշադրություն դարձնենք Ռուսաստանի վարքագծին, Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք նրա գործողությունների համար և ճնշում գործադրենք Մոսկվայի վրա, որպեսզի այն կատարի իր միջազգային պայմանավորվածություններն ու պարտավորությունները»,- Twitter-ի էջում գրել է Բլինքենը:

Ընդ որում, թե կոնկրետ ինչ պարտավորությունների մասին է խոսքը, նա չի հստակեցրել։

Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը պաշտպանել է Բլինքենին։ Նա հստակեցրել է, որ Ռուսաստանը պետք է կատարի Մինսկի համաձայնագրերով ստանձնած իր պարտավորություններն ու բարեխղճորեն աշխատի Ուկրաինայի արևելքում հակամարտության դադարեցման ուղղությամբ:

«Նա նաև պետք է դադարեցնի Ղրիմի անօրինական օկուպացիան»,- գրել է Փրայսը:

| | |
1204 | 0
Facebook
COMMENT.am