Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սյունիքից հանձնված տարածքներ». Էդգար Էլբակյան

01:25, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Սյունիքից հանձնված տարածքներ». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍՅՈՒՆԻՔԻՑ ՀԱՆՁՆՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
     • Ինչպես երևում է ԽՍՀՄ ԳՇ և հիմնականում դրա հիման վրա կազմված «Գուգլ» ընկերության քարտեզներից, ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող Սև լիճը մեծ մասամբ (գրեթե ամբողջությամբ) գտնվում է Սյունիքի տարածքում, հետևաբար, Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարվա ավարտին խեղկատակային «ջիպիէսային» սկզբունքով իրականացված դե-ֆակտո ապօրինի «սահմանազատման» արդյունքում պիտի չօկուպացվեր թշնամու կողմից։ Ադրբեջանցիների կողմից հրապարակված այս տեսանյութից (թվագրումը՝ ապրիլի 30, 2021 թ․) երևում է, որ ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են տարածքը՝ ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք։


     • Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն առաջնորդվում է առավելագույն ընդարձակման (հատկապես՝ ռեսուրսառատ վայրերում) քաղաքականությամբ, իսկ ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները՝ կապիտուլյանտ պարագլխի ղեկավարությամբ՝ «սաղ տանք, պրծնենք» տմարդի և վախկոտ սկզբունքով։ Սրան զուգահեռ՝ չեն խորշում նաև լկտիաբար հասարակությանը ստելուց, թե իբր Սյունիքից ոչինչ չի զիջվել։
     • Մամուլի հարգարժան ներկայացուցիչներին կոչ եմ անում գրավոր հարցումներ հղելու կապիտուլյացիոն վարչակարգի պատկան մարմիններին, թե ինչպես է թշնամին հայտնվել տեսանյութում նշված վայրում (աշխ․ կոորդ․՝ 39°35'51.6" հս․ 46°14'31.2" արլ․)»։

| | |
3396 | 0
Facebook
COMMENT.am