Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը ոչնչացրել է Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը

01:08, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Հակառակորդը ոչնչացրել է Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը

Ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը։ Այս մասին Twitter-ի էջում հայտնում է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW)։

«Վերջերս ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Այն հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել է մինչև այն ժամանակ, երբ հայերը տարհանվեցին գյուղից 2020 թվականին: Արբանյակային պատկերը ցույց է տալիս գերեզմանատան ամբողջական ոչնչացումը»,- ասված է գրառման մեջ:

8499 | 0
Facebook